ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
««Ոստիկանության մասին» օրենքը փոփոխութունների կարիք ունի». Հովհաննես Քոչարյան
04:10, 30.05.2020 | mamul.am
5186 | 0

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարեկային ոստիկանությունը մեր հասարակությանը պետք է որպես վերլուծական, պրոֆիլակտիկ ու ոստիկանական «շտապ օգնության» ծառայություն: Պարեկային սպայակազմի ինտելեկտուալ բարձր որակների անհրաժեշտության մասին Ազգային ժողովում իրավացիորեն նշեց նաև պարոն Անդրանիկ Քոչարյանը: Այսօր իմացա, որ պարեկի թեկնածուի ընտրության համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ. իմ խորը համոզմամբ՝ սա ճիշտ որոշում չէ: Բարձր գնահատելով արդարադատության նախարարության ջանքերը՝ ոստիկանությունը բարեփոխելու հարցում, հատկապես իմ կողմից շատ հարգված նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի անձնական ներդրումը, առաջարկում եմ վերանայել այս հարցը: Պարեկները պետք է ունենան ընդհանուր Էրուդիցիա, տեղեկատվություն վերլուծելու կարողություն ու խորքային գիտելիքներ: Միայն բարձրագույն կրթություն ունեցող թեկնածուների համար կարող են օգտակար լինել 5-ամսյա դասընթացները ոստիկանության կրթահամալիրում: Եվ ամենակարևորը՝ պարեկները կարող են ազդել հանցածին վիճակի վրա, եթե օժտված լինեն կանխարգելիչ վարչական լիազորություններով: Այս իմաստով «Ոստիկանության մասին» օրենքը փոփոխութունների կարիք ունի: ԽՍՀՄ իրավակարգը պաշտպանող ՎԻՎ օրենսգիրքը և գործող քրեական դատավարության օրենսգիրքը ոստիկանությանը վարչական գործունեության ոլորտում բավարար լիազորություններ չեն վերապահում: Նոր պարեկային ծառայությունը պետք է գործի նոր իրավական դաշտում: Հակառակ պարագայում մենք կունենանք հերթական ձանձրալի աշխատող շարային ստորաբաժանումը, բայց ոչ երբեք նորացված ոստիկանություն: Այլ մոտեցումները հարգում եմ, բայց դրանցով պայմանավորված պաթոսը չեմ հասկանում...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր