ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Թրամփը սպառնում է փակել #Twitter-ը Միացյալ Նահանգներում
22:40, 29.05.2020 | mamul.am
9231 | 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ մտադիր է փակել Twitter սոցիալական ցանցը, գրում է Business Insider-ը:

«Կարծում եմ, որ կարող եմ այն [խմբ․՝ Twitter-ը] փակել: Սակայն անհրաժեշտ է անցնել իրավական ընթացակարգեր: Եթե կարողանայի օրինականորեն փակել, ապա կանեի»,-նշել է Թրամփը։
Հիշեցնենք՝ նա ստորագրել էր սոցիալական ցանցերը կարգավորելու և «առցանց գրաքննությունը կանխելու» մասին որոշումը: Այս փաստաթուղթը վերաբերում է օրենքի 230 կետին (Communications Decency Act) և նոր մեկնաբանություն է տալիս հաղորդակցության ոլորտին։ Հոդվածի համաձայն՝ սոցիալական ցանցերը՝ որպես կանոն, պատասխանատվություն չեն կրում իրենց օգտատերերի կողմից տեղադրված նյութերի բովանդակության համար, բայց կարող են արգելափակել կամ հեռացնել հաղորդագրությունը, եթե այն համարեն անպարկեշտ, վիրավորական կամ բռնություն հրահրող:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր