Հարավային Կորեայում կրկին փակվել են պետական թանգարանները, պատկերասրահները և թատրոնները, որոնք նախօրեին բացվել էին՝ կարանտինի մեղմացման կապակցությամբ, գրում է Интерфакс գործակալությունը։ Հարավային Կորեայի կառավարությունը խստացրել է նաև կրթական ոլորտում միջոցառումների կազմակերպումը: Նախակրթարանները և միջնակարգ դպրոցները, ներառյալ մայրաքաղաքում և նրա արվարձաններում, պարտավոր են սահմանափակել ուսանողների թիվը, որը չպետք է գերազանցի բոլոր ուսանողների ընդհանուր թվի մեկ երրորդը: Հարավային Կորեայի կրթության նախարարությունը հիշեցրել է նաև հաստատություններում սոցիալական հեռավորության պարտադիր պահպանումը: Երկրորդ օրն անընդմեջ Հարավային Կորեայում արձանագրվում է հիվանդության ավելի քան 50 նոր դեպք: |