«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն Արման Հովակիմյանը պարետատան նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ հիվանդանոցը մինչ օրս ընդունել է կորոնավիրուսով վարակված շուրջ 1470 պացիենտի, որոնցից 450-ը եղել են ծանր և ծայրահեղ ծանր: «Ծանր պացիենտները կարիք ունեն վերակենդանացման բաժանմունքի ծառայությունների, որն ամենասուղն է այս օրերի համար»,- ասաց նա՝ հավելելով, որ վերջին շրջանում շատացել են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը: Հիվանդանոցի տնօրենը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հորդորեցին պահպանել պարետատան կողմից սահմանված կանոնները՝ կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն և պաբերաբար ախտահանել ձեռքերը: |