ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ՀՀ վարչապետը՝ երկրում բուժանձնակազմի պակասի մասին
18:55, 29.05.2020 | mamul.am
4366 | 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ բուժաշխատողներին պարգևատրելուն և առողջապահական համակարգում նոր մասնագետներ ներգրավելու հարցին:

«Կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող մասնագետների վարձատրությունները միջինում 2-3 անգամ բարձրացել են: Ավելացումները ձևավորվել են պարգևատրումների ֆոնդի հաշվին բուժաշխատողների մասնագիտությանը համապատասխան՝ բժիշկ, միջին բուժանձնակազմ և կրտսեր բուժաշխատող: Պարգևավճարներ են ստացել նաև Շտապ օգնության աշխատակիցները: ԱՆ-ը բուժաշխատողների համար ապահովում է նաև կեցության և սննդի հարցը»,- հայտնեց վարչապետը:

Անդրադառնալով բուժանձնակազմի պակասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «ԱՆ-ն աշխատանքներ է տարել և կարողացել է աշխատանքներին ներգրավել մեծ թվով կամավորների, բուժաշխատողների, կլինիկական օրդինատորների: Միջոցներ են ձեռնարկվում նաև հանրապետությունում բժշկական կարողությունները, վերակենդանացման բաժանմունքների կարողություններն ավելացնելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր