ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Մանրամասներ՝ Էդվարդ Նալբանդյանի հետ քննիչ հանձնաժողովի նիստից
19:45, 29.05.2020 | mamul.am
4905 | 0

Ապրիլյան քննիչ հանձնաժողովն այսօր տեսակապի միջոցով նիստ է անցկացրել ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նիստի ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ հայտնեց տեսակապով հանդիպումից:

«Պարոն Նալբանդյանը մեր հարցերին տվել է շատ դիվանագիտական պատասխաններ, բայց մեր հարցերն այնքան համապարփակ են եղել, մեզ համար կարևորը հարցերն էին, իսկ պատասխանները մենք համադրելու ենք մեր ձեռքի տակ եղած ամբողջ ինֆորմացիայով»,- հայտնեց Քոչարյանը:

Նա նաև նշեց, որ եթե հանձնաժողովն անհրաժեշտ համարի, ապա կհրավիրեն նաև Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանին. «Պարոն Սահակյանը միշտ իր պատրաստակամությունը հայտնել է: Նրան ունենք 3-4 հարց, չնայած դրա կարիքն այնքան էլ չկա, բայց կգտնենք ձև պարոն Սահակյանին այդ հարցերը ուղղելու համար»,- ասաց Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր