ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
Քաղաքացին ահազանգում է՝ 2 մորաքույրները մահացել են կորոնավիրուսից, ջերմություն ունեցող մորը չեն կարողանում թեստավորել
20:45, 29.05.2020 | mamul.am
8634 | 0

Ահազանգ է ստացվել քաղաքացիներից մեկից, ով հայտնել է, որ վերջին օրերին կորոնավիրուսից մահացել են իր 2 մորաքույրները, այսօր էլ արդեն մի քանի օր է` մայրն է ջերմում, սակայն որևէ կերպ չեն կարողանում թեստավորել: Shamshyan-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է. «Տատիկս ամսի 16-ին ծերունական հիվանդությունից մահացավ, գնացել էին թաղում, տատիկիս 2 քույրերը կորոնավիրուսից 2 օրվա մեջ մահացան, հիմա էլ մայրիկս է ջերմում, որտեղ դիմում ենք, որ մայրիկիս թեստավորեն, որ մենք էլ ապահով լինենք, ոչ մեկ մեզ չի օգնում, ասում են, թե տեղամասային բժշկին դիմեք, տեղամասային բժիշկն էլ ասում ա՝ 4 օր ոչ աշխատանքային օրեր են, որ լաբարատորիան զանգում ենք՝ փակ է, որ գոնե մեր հաշվին թեստավորենք, դա էլ չի լինում: Փաստորեն, մենք հիմա պետք է բոլորս համատարած վարակվենք, ինչ է թե՝ 4 օր տոն է: Մարդ էլ չկարողանա՞ իր գումարով իր մորը փրկի: Մենք վախեցած ենք: Արդեն 2 հոգի մարդ է մահացել մեզանից»: Տիկնոջ խոսքով՝ տատիկի թաղման արարողությունը չեն արել որպես այդպիսին, անգամ 20 հոգի հարազատ չի եղել, թե որտեղից են վարակվել, տեղյակ չեն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր