Ինչպես արդեն հայտնել էինք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է իր կարծիքը Ռոբերտ Քոչարյանի գործով: ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանի դիտարկմամբ՝ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքից հետո մեղադրանքի կողմը և դատարանն ավելի հստակ դիրքորոշմամբ կարող է այս գործի քննությունն իրականացնել. «Կարծում եմ՝ Ռ. Քոչարյանի թիմը խոստացել էր այնպիսի պատասխան ստանալ ՄԻԵԴ-ից, որը քարուքանդ կաներ գործը, բայց ՄԻԵԴ-ն իր պատասխանով ասել է՝ հանգիստ կարող եք շարունակել ձեր գործը, կատարեք գործի քննություն»,- նշել է ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատուն: Ռոբերտ Ղևոնդյանն էլ նշել է, որ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը պարունակում է այնպիսի դրույթներ, որոնք երկակի մեկնաբանությունների տեղիք են տալիս: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |