ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Ինձ մեղավոր եմ զգում, որ համավարակի առաջին օրերին դրսում բուկլետ էի բաժանում». Աննա Հակոբյան
22:55, 29.05.2020 | mamul.am
15092 | 0

«Առաջին լրատվական»-ի եթերում ՀՀ վաչապետի տիկին, հասարակական գործիչ և լրագրող Աննա Հակոբյանն, անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքով աշխարհում տիրող իրավիճակին, ասել է. «Կորոնավիրուսի առաջ բոլորը հավասար են, և դա ժողովրդավարության յուրօրինակ փորձ էր ամբողջ աշխարհի համար, դժբախտաբար, դաժան փորձ էր և՝ բացասական բնույթի: Հրաշալի կլիներ, եթե մարդկությունը գտներ պոզիտիվ բնույթի նման փորձ: Ինչ վերաբերում է մարդկանց վարքագծի փոփոխությանը, ինձ թվում է՝ մեծ հաշվով, մարդիկ կվերադառնան նախկին սովորություններին, բայց վստահ եմ, որ գրեթե բոլորը կվերագնահատեն արժեքները, իրական արժեքները ստիպված կլինեն տարբերել կեղծ արժեքներից»:

Աննա Հակոբյանը եթերի ընթացքում չի բացառել, որ ՀՀ Կառավարության գործունեության ընթացքում եղել են որոշակի մարտավարական սխալներ. Հակոբյանի խոսքով՝ ոչ ոք նման սխալներից ապահովագրված չէ. «Մասնավորապես, ես ինձ մեղավոր եմ զգում, որ համավարակի առաջին օրերին ես դրսում բուկլետներ էի բաժանում և հենց այդ պահից սկսած դիմակով և ձեռնոցով չէի: Այն ժամանակ, պարզապես, ես հետևում է նախարարության պահի հրահանգներին»,- ասել է Աննա Հակոբյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր