ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Հնդկաստանում կապիկները գողացել են կորոնավիրուսով հիվանդների արյան նմուշները
00:00, 30.05.2020 | mamul.am
13123 | 0

Հնդկաստանի Ութար Պրադեշ նահանգում կապիկների խումբը հարձակվել է լաբորատորիայի աշխատակցի վրա, ու նրանից գողացել կորոնավիրուսով հիվանդների արյան նմուշներով սրվակները: Ընդհանուր առմամբ՝ կապիկները հափշտակել են 3 սրվակ: Հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես է կապիկներից մեկը ծառի վրա նստած՝ կրծում սրվակը:

Հայտնի չէ՝ արդյոք կապիկները թափել են արյունը, բայց տեղի բնակիչներն արդեն վախենում են, որ կապիկներն այն կարող են բերել իրենց տները:

Առայժմ, սակայն, ոչ մի ապացույց չկա, որ կապիկները կարող են վարակվել կորոնավիրուսով ու վարակել մարդկանց:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր