Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 486.73, EUR 549.62, RUB 6.84, GBP 613.77
+19 °C, +18 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«ՄԻԵԴ-ի հրապարակած կարծիքն իմ ակնկալիքներին համապատասխանում է». Քոչարյանի պաշտպան
23:55, 29.05.2020

«ՄԻԵԴ-ի հրապարակած կարծիքն ինձ համար համարյա ամբողջությամբ (պլյուս-մինուս՝ ինչ-որ փոքր նյուանսներով) համապատասխանում է առնվազն իմ ակնկալիքներին»,- այսօր «5-րդ ալիք»-ի եթերում ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը:

Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ը ոչ կարող էր ասել, որ կա խախտում, ոչ էլ կարող էր ասել, որ չկա խախտում. «Այն ժամանակ շատ էր մանիպուլացվում, թե ինչու պետք է ՄԻԵԴ-ը մեր սահմանդրականության հարցը լուծի: ՍԴ-ն շատ հստակ հարցադրումներ է արել, և ՄԻԵԴ-ը պետք է պատասխաներ այս հարցերին: ՄԻԵԴ-ը չէր կարող 16-րդ արձանագրության շրջանակներում ասել՝ սա համապատասխանում է, կամ չի համապատասխանում»,- նշել է փաստաբանը:

Հարցին, թե ՍԴ-ին որոշում կայացնելու համար բավարա՞ր է այդ խորհրդատվական կարծիքը, Օրբեյանն ասել է. «Դա պետք է որոշի ՍԴ-ն: Իմ անձնական կարծիքով՝ այս գործընթացի և համապատասխան հոդվածների հակասահմանդրականությունն ակնհայտորեն պարզ էր 2018-ի ամռանից, այսինքն՝ երբ գործընթացը սկսվեց, այն արդեն հակասահմանդրականության խնդիր ուներ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«ՄԻԵԴ-ի հրապարակած կարծիքն իմ ակնկալիքներին համապատասխանում է». Քոչարյանի պաշտպան
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր