ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«102 տարի առաջ էլ դավադրապաշտները կոչ էին անում դիմակ չկրել». Արսեն Թորոսյան
00:25, 30.05.2020 | mamul.am
9109 | 0

ԱՆ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատմությունը կրկնվելու սովորություն ունի

102 տարի առաջ, երբ ամբողջ աշխարհում մոլեգնում էր իսպանական գրիպի պանդեմիան, որը 2 տարում սպանեց մոտ 50 մլն մարդու, կրկին կային անհատներ և խմբեր, ովքեր դիվերսիա էին անում հանրային առողջության հանդեպ՝ կոչեր անելով չկրել դիմակներ։

Այդպիսի խմբակներից մեկը Հակադիմակային լիգան էր, որ գործում էր ԱՄՆ-ում։

Փաստորեն դավադրապաշտամոլությունը 100 տարում շատ քիչ է փոխվել և շատ լավ օգտագործվում է տարբեր ձախողված անձանց կողմից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր