ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Կամ մենք արագ դուրս կգանք այս մղձավանջից, կամ շատ արագ կհայտնվենք գետի հատակում». Երվանդ Վարոսյան
15:40, 30.05.2020 | mamul.am
5371 | 0

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովրդավարական, իրավական պետության մեջ անպատկերացնելի է պարլամենտում հայտնված սուբյեկտի վիրավորանքները դատավորների, այդ թվում ՍԴ նախագահի հասցեին, այդ սուբյեկտը դուրս կմղվեր քաղաքականությունից հավերժ ու կմոռացվեր։ Նման բան անպատկերացնելի է անգամ ավտորիտար ու բռնապետական պետություններում, որտեղ սուբյեկտին, լավագույն, դեպքում կնստեցնեին բանտ, իսկ վատագույն դեպքում կնստեցնեին այլ տեղ։
Բայց կա երրորդ տեսակը` կոչենք այն ամորֆ պետություն, որտեղ տիրում է ամենաթողությունը, պոպուլիզմը, գաղափարախոսության բացակայությունը, սանձարձակությունը, անդաստիարակութունը, ու նման պետության մեջ է, որ սուբյեկտը գոյություն կարող է ունենալ ու անեմ այն ինչ անում է։
Տիկնայք և պարոնայք, կամ մենք արագ դուրս կգանք այս մղձավանջից, կամ մեր մակույկով հանդերձ շատ արագ կհայտնվենք գետի հատակում... Իսկ սուբյեկտներն արդեն օվկիանոսից այն կողմ կշարունակեն աշխատել իրենց փողը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր