ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խզում է ԱՀԿ-ի հետ բոլոր հարաբերությունները
10:30, 30.05.2020 | mamul.am
9608 | 0

Միացյալ Նահանգները ժամանակավորապես դադարեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ բոլոր հարաբերությունները, քանի որ կազմակերպության ղեկավարությունը հրաժարվել է իրականացնել այն բարեփոխումները, որոնք պնդել են ԱՄՆ իշխանությունները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է Reuters-ը:

«Քանի որ նրանք հրաժարվեցին իրականացնել շատ ցանկալի և անհրաժեշտ բարեփոխումները, ապա, այսուհետ, մենք դադարեցնում ենք մեր հարաբերություններն ԱՀԿ-ի հետ և վերահասցեավորում ենք նրա ֆինանսավորումը»,-հայտնել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը վերահաստատել է իր պահանջները կազմակերպությանը, քանի որ համարում է, որ Չինաստանի կողմից ԱՀԿ-ն վերահսկվում է: «Չինաստանը լիակատար վերահսկողություն ունի ԱՀԿ-ի նկատմամբ, չնայած տարեկան միայն 40 միլիոն դոլար է վճարում: ԱՄՆ-ը յուրաքանչյուր տարի փոխանցում է 450 միլիոն դոլար: Մենք բազմիցս առաջարկել ենք, որպեսզի նրանք բարեփոխեն կազմակերպությունը, բայց նրանք հրաժարվում են գործել»,-հավելել է Թրամփը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր