ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ԱՄՆ տարբեր քաղաքներում բախումներ են տեղի ունեցել` Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ
12:05, 30.05.2020 | mamul.am
7244 | 0

ԱՄՆ տարբեր քաղաքներում բախումներ են տեղի ունեցել բնակիչների ու ոստիկանական ուժերի միջև՝ Մինեապոլիս քաղաքում սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ, հայտնում է Associated Press-ը: Բախումներ են տեղի ունեցել Ֆենիքսում (Արիզոնա), Դենվերում (Կոլորադո), Լաս Վեգասում (Նևադա), Լոս Անջելեսում (Կալիֆորնիա), Ատլանտայում (Ջորջիա), Հյուսթոնում (Տեխաս): Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ կրելով ցուցանակներ, որտեղ գրված է եղել. «Նա ասաց, որ չի կարողանում շնչել: Արդարություն Ջորջ Ֆլոյդի համար»:

Ատլանտայում խաղաղ ցույցերը տևել են մի քանի ժամ, որից հետո ցուցարարները սկսել են ջարդել ոստիկանական մեքենաները, հրդեհել, ներխուժել են CNN հեռուստաընկերության մասնաճյուղ և ռեստորան: Առնվազն երեք ոստիկան վիրավորվել է, երբ ցուցարարները նրանց վրա քարեր և շշեր են նետել:
Նյու Յորքում ամբոխը հավաքվել է Բրուքլինում գտնվող Barclays Center-ի դիմաց: Որոշ ժամանակ անց, ամբոխը բախվել է ոստիկանների կողմից կազմված պատին՝ փորձելով ներխուժել պատից այն կողմ:

Հյուսթոն քաղաքում մի քանի հազար ցուցարար հավաքվել է հանգուցյալ Ֆլոյդի տան մոտ: Ոստիկանները ձերբակալել են հրացանով զինված մի կնոջ, ով փորձել է հրահրել ամբոխին հարձակվել ոստիկանների վրա:

ԱՄՆ-ն տարբեր քաղաքներում բախումներ են տեղի ունեցել` Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր