ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Սիրում ենք մեր IT-ով գլուխ գովել, բայց ինչո՞ւ է այս ոլորտն այսքան մեռած». Կարեն Վրթանեսյան
17:30, 30.05.2020 | mamul.am
4518 | 0

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանցիներով շատ ենք սիրում մեր IT-ով գլուխ գովել։ Եվ թվում էր, թե տեղաշարժերի սահմանափակումների պայմաններում պիտի բում լիներ առցանց խանութների, դեղատների։

Մի քանի եղած առցանց հարթակներ, իսկապես, բավականին ակտիվացան (թեպետ կես կիլո գազարը կես կիլո կոկաինի գնով վաճառելը չգիտեմ, թե ինչքանով կարելի է ակտիվացում անվանել)։

Բայց իմ դիտարկումներով 2 տասնյակից չի անցնում դրանց թիվը ու մեծ մասում «giny kaseq?» վիճակն է։

Փորձեցի, օրինակ՝ ինչ-որ օնլայն դեղատներում բժշկական դիմակներ գտնել, չգտա։ (Գիտեմ, որ List.am-ում կան, ինձ հենց լիցենզավորված դեղատներն են հետաքրքրում)։

Ինչո՞ւ է այս ոլորտն այսքան մեռած, բացատրություն կա՞։ Տրամաբանորեն պիտի հիմա «թռիչքաձև աճ» լիներ զանազան օնլայն խանութների, ծառայությունների»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր