Ֆրանսիայում 1,6 միլիարդ դիմակ է այրվել՝ կորոնավիրուսի համավարակից առաջ․ իշխանությունները կարծել են, որ չունեն դիմակների կարիք, գրում է The Sun-ը: Երկրում խոզի գրիպի և SARS-ի համաճարակի բռնկման դեմ ստեղծվել էին դիմակների միլիարդավոր և FFP2 տիպի դիմակի ավելի քան 700 միլիոն պաշարներ, որոնք պետք է օգտագործվեին այդ հիվանդությունների դեմ պայքարում: Նշված հիվանդությունների ուսումնասիրությունների հրապարակումից հետո, իշխանությունները որոշում են կայացրել ոչնչացնել դրանք, քանի որ այդ հիվանդություններն այնքան վտանգավոր չեն համարվել: |