Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը հրապարակել է հաջորդ սերնդի S-Class սեդանի դիզայնի վերաբերյալ կարճ տեսանյութը: Ենթադրվում է, որ մեքենայի պաշտոնական ցուցադրությունը տեղի կունենա մոտ ժամանակներում: Ինչպեսև սպասվում էր, սեդանի արտաքին տեսքը կարող է տարբերվել իր նախորդից` նոր CLS և E-Class-ից։ Նոր S-Class-ի սրահում կհայտնվի սենսորային մեծ էկրան, որը կդառնա զգալիորեն արդիականացված MBUX տեղեկատվական-զվարճանքային համալիրի մասը: Հենց այս համակարգի միջոցով հնարավոր կլինի կառավարել մեքենայի գործառույթների մեծ մասը, քանի որ սրահում կա կոճակների և անջատիչների նվազագույն քանակ: Նոր Mercedes-Benz S-Class-ը հիմնված կլինի MRA II մոդուլային ճարտարապետության վրա, որը նախատեսված է գերմանական ապրանքանիշի կողմից արտադրած ամենամեծ մոդելների համար: |