ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Ի՞նչ անել, որպեսզի սեպտեմբերի 1-ից բացվեն դպրոցները. ներկայացնում է նախարարը
14:35, 30.05.2020 | mamul.am
5109 | 0

«Ինձ համար շատ տարօրինակ են լուրերը՝ դպրոցական խնջույքների մասին, որոնք տեղի են ունենում»,- ֆեյսբուքյան ուղիղի եթերում՝ անդրադառնալով դպրոցների վերաբացման հարցին, զարմանք հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Ապա դիմելով աշակերտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին՝ կոչ արեց. «Եթե ուզում եք վերադառնալ դպրոցական նախկին կյանքին, պետք է պակասեցնել ավելորդ շփումը՝ դիմակ կրել, ձեռքերն ախտահանել և սոցիալական հեռավորություն պահել: Այս ամենն անելու դեպքում, սեպետմբերի 1-ից դասերը լիարժեք սկսելու հանարավորություն կունենանք»,- նկատեց նախարարը:

Նա պատմեց, որ իր ընկերների, բարեկամների շրջանում նույնպես եղել են կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մահեր, ինչը, վերը նշված կանոնները պահպանելու դեպքում, հնարավոր էր կանխել:

Ա. Հարությունյանի խոսքով՝ հեռավար կրթությունն ունի իր բացասական կողմերը, քանի որ երեխաները պետք է շփվեն, դաստիարակվեն, հասարակությունում ապրելու հմտություններ ձեռք բերեն և այլն:

«Որոշ ասեկոսեներ ու պնդումներ կան, որ նախարարությունը պատրաստվում է սեպտեմբերի 1-ից շարունակել ուսումը հեռավար ծրագրով: Իհարկե, կորոնվիրուսի տարածումը, ըստ էության, պատերազմ է՝ առանց ճակատի, և մենք պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների»,-ասաց նա՝ հավելելով, որ հատկապես կարևոր է ապահովել առաջին դասարանցիների դասերը, որովհետև այդ տարիքի երեխաները պարտադիր պետք է դպրոց գնան՝ այդ միջավայրին ծանոթանալու, ուսուցչին ճանաչելու համար. «Ուստի, մենք ունենք մեծ ցանկություն՝ ամեն ինչ անել, որ սեպետեմբերի 1-ից դպրոցները բացվեն»,- ասաց նախարարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր