ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Սոցիալական ցանցերում մերժե՛ք, ծաղրե՛ք, բլո՛կ արեք նման մեկնաբանություն անողներին». Արայիկ Հարությունյան
15:15, 30.05.2020 | mamul.am
7119 | 0

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կոչ արեց զանգվածաբար մերժել ապատեղեկատվությունը՝ չիպավորվելու վերաբերյալ «անհեթեթ» և «տգետ» խոսակցությունները. «Խոսում են վակցինաների մասին, որ սա ինչ-որ դավադրություն է մեր պետության դեմ, ուղղված է մեզ ոչնչացնելուն... մերժե՛ք, ծաղրե՛ք նման մեկնաբանություններ անողներին, սոցիալական ցանցերում բլո՛կ արեք նման տեղեկատվություն տարածողներին»,- ասաց նախարար Ա. Հարությունյանը՝ նշելով, որ իր համար տարօրինակ է հատկապես, երբ նման լուրեր տարածում են որոշ ուսուցիչներ:

«Այս անգրագիտությունը պետք է մերժել, եթե չմերժեցինք՝ լրջագույն խնդիր ենք ուենալու ոչ միայն վիրուսի տարածման, այլև՝ ազգային անվտանգության հետ կապված: Ես չգիտեմ այս պահին ինչ լուծում պետք է տալ, բայց սա շարունակվելու դեպքում, անհետևանք չի կարելի թողնել»,- ասաց Ա. Հարությունյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր