Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 485.12, EUR 546.92, RUB 6.72, GBP 605.43
+21 °C, +21 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
10 տարի առաջ Արմավիրի նախկին քաղաքապետը 75 տարով տարածք է տրամադրել ՀՖՖ նախկին նախագահին
16:50, 30.05.2020

ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանց ավագանու անդամների համապատասխան որոշման, 2010 թվականի հունվարի 25-ին, քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց օժանդակությամբ, նրանց կազմած կեղծ պաշտոնեական փաստաթղթերը օգտագործելով, կազմակերպված ապօրինի մրցույթի արդյունքների հիման վրա 2010 թվականի հունվարի 26-ին կայացրել է որոշում` համաձայն որի` Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող 360 քմ մակերեսով հասարակական կառուցապատման հողատարածքը 75 տարի ժամկետով առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար տրամադրել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին, որի հետևանքով էական վնաս է պատճառվել Արմավիրի համայնքին:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Արմավիրի մարզում կոռուպցիոն հանցագործության դեպք է արձանագրվել
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր