ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Քննարկվում է, թե ընտանիքի անդամներն ավտոմեքենայի մեջ դիմակ չկրելու համար ինչո՞ւ են տուգանվում»․ վարչապետ
18:20, 30.05.2020 | mamul.am
8080 | 1

«Պետք է շարունակենք դիտարկել իրավիճակը՝ համոզվելու համար՝ արդյոք այսօրվա նվազումը բովանդակային որևէ բան փոխել է իրավիճակում, թե՞ ոչ»,- Առողջապահության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի հաստատված դեպքերին։ Վարչապետը կրկին խոսեց պարետատան սահմանած կանոնները ճշգրիտ պահպանելու անհրաժեշտության մասին․ «Քննարկվում էր, թե ինչո՞ւ են նույն ընտանիքի անդամներն ավտոմեքենայի մեջ դիմակ չկրելու համար տուգանվում։ Հիշեցնեմ, որ ավտոմեքենային տրվել է փակ տարածքի կարգավիճակ․․․ Հակահամաճարակային կանոնների պահպանումն առաջիկա մեկ տարվա համար լինելու է խիստ անհրաժեշտություն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր