ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
Կրակոցներ Առինջում. վնասվել են Գագիկ Ծառուկյանի հոր անվան դպրոցի ապակիները
21:35, 30.05.2020 | mamul.am
6785 | 1

Երեկ՝ ժամը 17:10-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ կրակոցները հնչել են Առինջ գյուղում՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հոր՝ Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի բակում: Դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ անձի կողմից անհայտ զինատեսակից կրակելու հետևանքով վնասվել են դպրոցի ապակիները: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր