ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Փաշինյանն Արշակ Կարապետյանին գաղտնի գործուղել է Վորոնեժ՝ մաքսանենգությունը ծածկադմփոց անելու». Միքայել Մինասյան
22:35, 30.05.2020 | mamul.am
9737 | 3

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հրապարակել է իր՝ «Ստի վերջը» տեսաշարի 7-րդ մասը:

Մինասյանը հայտնում է, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ, ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը մայիսի 23-ին գործուղվել է Ռուսաստանի Վորոնեժ քաղաք. «Նա գնացել է որպես պետական պաշտոնյա, իսկ Կառավարության կայքում դրա մասին ոչինչ չկա, հետևաբար` նա գնացել է կա՛մ վարչապետի գաղտնի հրամանով, կա՛մ բանավոր հրամանով: Քանի որ Նիկոլ Փաշինյանը Կարապետյանին օգտագործում է հատուկ և մութ գործերի համար, այս անգամ էլ նրան ուղարկել է Վորոնեժ՝ բանակցելու ՌԴ հատուկ ծառայությունների հետ, որպեսզի նրանք օգնեն Նիկոլ Փաշինյանին, և ՀՀ վարչապետի ընտանիքին վերաբերող մաքսանենգ ծխախոտի վերաբերյալ սկանդալը ծածկադմփոց արվի և քրեական գործ չհարուցվի»,- հայտնում է Մինասյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր