ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Փաշինյանը «Պատրոն Դավիթ»-ի հետ Հայաստանը ներքաշել է զենքի միջազգային առևտրի սև շուկա». Միքայել Մինասյան
23:00, 30.05.2020 | mamul.am
15281 | 4

«Նիկոլ Փաշինյանին սպասվում է է՛լ ավելի մեծ սկանդալ, որի մասին ինքն արդեն տեղյակ է: Նա գիտի, որ արդեն կան փաստեր, որոնք խոսում են, որ ոմն Դավիթ Գալստյանի հետ միասին ներգրավված են զենքի միջազգային առևտրի մեջ»,- այսօր ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ հայտնել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:

Նրա խոսքով` այդ դեպքով պայմանավորված, Վորոնեժում գտնվող ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ, ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը մեկնում է Մոսկվա, որպեսզի բանակցի ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ. «Ես լինելու եմ այս դեպքում մինչև վերջ ոչ բաց, որովհետև այս պատմության մեջ կան բաներ, որոնք կարող են վնասել մեր երկրին: Նիկոլ Փաշինյանը ծխախոտից և ադամանդից հետո Հայաստանը ներքաշել է զենքի միջազգային առևտրի սև շուկա: Փաշինյանն իր ընկերոջ՝ Դավիթ Գալստյանի հետ, նույն ինքը` «Պատրոն Դավիթ»-ի հետ մտածում և իրականացնում են մի սխեմա, որի հիմքում հետևյալն է. ՀՀ վարչապետը ՊՆ-ի միջոցով լիազորում է «Պատրոն Դավիթ»-ին և տալիս է արտոնություն, որպեսզի նա Հայաստանի անունից պատվիրի զենք, ենթադրենք օրինակ՝ 100 տեսակի, այնուհետև Հայաստանը գնում է «Պատրոն Դավիթ»-ի օֆշորից այդ 100 տեսակից ընդունենք 60-ը, վճարում է և այդ զենքերը գալիս են Հայաստան: Թղթերով ամեն ինչ նորմալ է, բայց կա մի բացառություն. այն 40-ը, որը սկզբում պատվիրել են, բայց չեն վճարել, Դավիթ Գալստյանը, որն արդեն ուներ պայմանավորվածություն 3-րդ երկրների հետ, ուղիղ ՌԴ-ից այդ զենքերն ուղարկում է 3-րդ երկիր, օրինակի համար` Արաբական Միացյալ Էմիրություններ: Սա արդեն խայտառակություն չէ, սա արդեն ստորություն է»,- ասել է Մինասյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր