Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՔՊ-ի ընտրությունը Մենք հիմա փակուղու մեջ ենք, և գնալով վիճակը ծանրանալու է։ Քաղաքականության մեջ լինում են ժամանակներ, երբ յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի ու քաղաքական օբյեկտից վերածվի սուբյեկտի։ Դա անձնական ընտրություն է։ «Իմ քայլը» ֆրակցիայի յուրաքանչյուր պատգամավոր իր համար պետք է ընտրություն կատարի. ժամանակը եկել է։ Դուք կարմիր գծերն արդեն հատել եք։ Երկու բան պետք է հստակ հասկանաք. - ձեր կառավարության ճգնաժամը գնալով խորանալու է, դա անդառնալի պրոցես է, - հասարակությունը թշնամի հատվածների է բաժանվել ու դա արդեն աշխարհայացքային ու արժեքային ուրվագծեր է ստանում, դա նույնպես անդառնալի պրոցես է ու ձեր կառավարությունը չի կարող երբևէ հանրային համերաշխություն ակնկալել։ Դուք պետք է ընտրեք, թե ձեր վրա եք վերցնում Խելահեղի քայլերի համար պատասխանատվությունն և այսուհետ այդ ծանր բեռով ապրելու, թե ձեզանից յուրաքանչյուրն իր քայլն է կատարում և դառնում քաղաքական սուբյեկտ ու թավշյա եղանակով Խելահեղին տուն ուղարկում ու ազգային համաձայնության նոր կառավարություն ձևավորում։ Մանդատները ձեր ձեռքում են ու դա ձեր յուրաքանչյուրի անձնական հարցն է արդեն»։ |