ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Կրթական-գաղափարական էլիտաները հայտնվել են լուսանցքում». Նարինե Դիլբարյան
03:10, 01.06.2020 | mamul.am
4502 | 0

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մերիտոկրատիա՝ արժանիների իշխանություն, ժողովրդավարությունը կարող է հաջողված համարվել, եթե նրա արդյունքն իրենց կարողությունների և սկզբունքների շնորհիվ իշխանության եկած արժանիների և ունակների համակարգի ձևավորումն է, ոչ թե խմբային պատկանելության կամ հովանավորչության շնորհիվ «անհրաժեշտ տեղում անհրաժեշտ պահին» հայտնվածները, շնորհիվ ընկերաբարեկամական կամ ֆինանսական ցենզերի: Միակ ընդունելի և արդյունավետ ցենզը կարողունակությունն է, փորձը և սկզբունքայնությունը: Հայաստանում կրթական-գաղափարական էլիտաները հայտնվել են լուսանցքում: Ու սկսվել է տեղապտույտը, կառավարման ողջ համակարգի ճգնաժամը՝ անհանդուժողականության ու պիտակավորման քաոսով, մեկը մյուսին հետևող սխալներով և մեղավորների անպտուղ որոնմամբ: Այնինչ բոլոր ոլորտների «դաշնակահարները»՝ օրենսդիր, գործադիր, դատական, նվագում են այնպես, ինչպես կարող են՝ վատ, մեղավորը ոչ թե դաշնամուրն է կամ ընտրված երաժշտությունը, այլ «դաշնակահարը», որն իր տեղում չէ: Խմբիշխանությունը դուրս է մղում բոլոր այլախոհներին, վկան ՊՎԾ-ն, կադաստրը, ԲՈԿ-ը, բնապահպանական տեսչությունը... Արժանիների իշխանություն և ընտրություն է պետք....»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր