ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բավական է ինքներս մեզ խաբենք, որ ադրբեջանցիների հետ հնարավոր է քաղաքակիրթ ձևով պայմանավորվել: Դեռ ինչքա՞ն հայի արյուն պետք է թափվի, որպեսզի հասկանանք մի պարզ ճշմարտություն` թուրք-ադրբեջանական հրեշը երբեք և ոչ մի դեպքում չի հրաժարվի մեզ ոչնչացնելու պանթուրքիզմի իր ծրագրից: Ես չգիտեմ, թե ինչ այլ բան կարելի է բանակցել այդ բարբարոսների հետ` Ալիևի ամենօրյա պատերազմական սպառնալիքներից հետո: Այսօր առանձնացավ Ադրբեջանի գլխավոր ռազմական գերատեսչությունը, ուղղակիորեն ասելով, որ իրենց համար ուժային գործոնը հիմնական փաստարկն է և իրենք պատրաստ են մեզ ոչնչացնել: Ժողովո՛ւրդ, իսկ դուք ընդհանրապես հասկանո՞ւմ եք, թե ինչ է կատարվում տարածաշրջանում: Հ. Գ. Եվ բոլոր նրանք, ովքեր կոչ են անում թուրքերին և ադրբեջանցիներին ներել, պետք է ուղարկվեն առաջնագիծ, խրամատներ, թող որ նրանք այնտեղ ադրբեջանական փամփուշտների ներքո «պատրաստվեն խաղաղության» որքան ուզում են: Բավական է դավաճանական քարոզչություն իրականացնել Հայաստանում: Բավական է»: |