ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Բելգիայի արքայազնը մասնակցել է երեկույթի ու վարակվել կորոնավիրուսով
22:10, 31.05.2020 | mamul.am
7293 | 0

Բելգիայի արքայազն Յոահիմը համավարակի պայմաններում այցելել է Իսպանիա և այնտեղ վարակվել կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Հաղորդվում է, որ Բելգիայի թագավոր Ֆիլիպի 28-ամյա զարմիկն աշխատանքի բերումով Իսպանիա է ժամանել մայիսի 26-ին, իսկ 2 օր անց Կորդովում մասնակցել է երեկույթի:

Հավաքույթին մասնակցել է 27 մարդ, ինչն արդեն իսկ ինքնամեկուսացման ռեժիմի խախտում է, քանի որ տեղի օրենքները թույլ են տալիս հավաքվել ոչ ավելի, քան 15 հոգանոց խմբերով: Ի դեպ, բելգիական լրատվամիջոցները պնդում են, որ երեկույթին մասնակցել է ոչ ավելի, քան 10-12 մարդ: Իսպանական ոստիկանությունն արդեն ստուգումներ է սկսել, ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներին սպառնում է 10 հազար եվրո տուգանք: Այժմ արքայազնն ինքնամեկուսացման մեջ է Իսպանիայում: Նրա մոտ կորոնավիրուսի թույլ ախտանշաններ կան:

Արքայազն Իոահիմը Բելգիայի այժմյան թագավորի քրոջ՝ արքայադուստր Աստրիդ Բելգիացու որդին է, նա բելգիական թագավորության գահի 10-րդ գահաժառանգն է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր