ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Սերժ Սարգսյանի օրոք ձեռք բերված 40 մլն դոլարի անպիտան զենքի գործով ԱԱԾ-ում քրգործ է հարուցված». Հրաչյա Հակոբյան
09:25, 01.06.2020 | mamul.am
8088 | 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով անդրադարձել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի` մայիսի 30-ին արած հայտարարությանը:

«Ուզում եմ Միքայել Մինասյանին հիշեցնել, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ՀՀ բյուջեից 15 միլիարդ դրամ տրվել է մի անձի, ով Սերժ Սարգսյանի շրջապատի մարդկանցից է եղել, որպեսզի այդ մարդը զենք բերի Հայաստան: Բայց դեռևս 2018 թվականին մայիսի հեղափոխության օրերին այդ զենքը Հայաստան չի եկել, իսկ հեղափոխությունից հետո զինամթերքն այդ մարդու միջոցներով բերվել է Հայաստան և փակվել է ՀՀ պարտքը: Կարող եմ ենթադրել, որ բարոյապես հին զենք ասելով՝ Միքայել Մինասյանն ի նկատի ունի այն զենքը և զինամթերքը, որը ձեռք է բերվել Սերժ Սարգսյանի իշխանության օրոք. 40 միլիոն դոլարի զենք, որի հետ կապված այսօր ԱԱԾ-ում հարուցվել է քրգործ, որովհետև դրանք ամբողջությամբ անպիտան զենք և զինամթերք են, այդ քրգործով կա կալանվորված անձ»,- ասել է Հակոբյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր