ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 512.01, EUR 611.34, RUB 7.05, GBP 714.82
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Մահացած 8 պացիենտներից մեկը քրոնիկ որևէ հիվանդություն չի ունեցել. ԱՆ
11:15, 01.06.2020
6482 | 1

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է․ «Հունիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, որոնցից 3402-ն` առողջացած, 139-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 58668 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 210 նոր դեպք և 16 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 55 է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր