ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հրաչյա Հակոբյանը, ով երեկ շփվել է Նիկոլ Փաշինյանի հետ, այսօր մասնակցում է ԱԺ նիստին
12:30, 01.06.2020 | mamul.am
5130 | 1

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը երեկ առավոտյան շփվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Եղել եմ դիմակով, շփվել ենք հեռավորության վրա, տուն մտնելիս ախտահանվել եմ․․․ Չափազանց զգուշավոր եմ եղել, որևէ կոնտակտ չեմ ունեցել ո՛չ վարչապետի, ո՛չ Աննա Հակոբյանի հետ, ուղղակի հանդիպել ենք, հեռավորության վրա շփում է եղել»։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել էր, որ ինքն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով. թեստերի պատասխանը դրական է եղել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր