ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը
13:25, 01.06.2020 | mamul.am
8715 | 0

Հունիսի 1-ի տվյալներով աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 5 939 234 դեպք, մահացել է 367 255 մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով (Johns Hopkins CSSE)՝ աշխարհում վարակվածների թիվը կազմում է 6 172 448 մարդ, մահացել է 372 136 հիվանդ, ապաքինվել՝ 2 852 761-ը։

Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Միացյալ Նահանգներում` 1 790 191 (մահացել է 104 383 մարդ), որին հաջորդում են Բրազիլիան՝ 514 849 վարակակիր (մահացել է 29 314 մարդ), Ռուսաստանը՝ 405 843 վարակակիր (մահացել է 4 693 մարդ), Մեծ Բրիտանիան՝ 276 156 (մահացել է 38 571 մարդ), Իսպանիան՝ 239 479 վարակակիր (մահացել է 27 127 մարդ), Իտալիան՝ 232 997 վարակակիր (մահացել է 33 415 մարդ), Հնդկաստան 190 962 (մահացել է 4 11 մարդ) և Ֆրանսիա 198 009 վարակակիր (մահացել է 28 805 մարդ):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր