ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Եթե ասվի, որ պետք է թեստ հանձնեք, կհանձնենք»․ Լիլիթ Մակունց
13:10, 01.06.2020 | mamul.am
3597 | 0

«Գիտեք, որ նախորդ քառօրյային վարչապետը եղել է խորհրդարանում. մենք բոլորս դիմակով այնտեղ նստած ենք եղել, և կարծում եմ՝ պետք է որ խնդիր առաջացած չլինի։ Աշխատակազմը պետք է ասի արդեն` ինչ անել»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Մենք բոլորս կրում ենք դիմակներ: Եթե առողջապահության նախարարությունը գտնի, որ պետք է հանձնենք թեստեր, ուրեմն կհանձնենք»,- հավելեց նա։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել էր, որ ինքն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով. թեստերի պատասխանը դրական է եղել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր