ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվել հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերելու և ՀՀ վերադարձնելու ուղղությամբ». Ք․ Պողոսյան
14:20, 01.06.2020 | mamul.am
4072 | 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց. «Կոնկրետ ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվել հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերելու, ՀՀ վերադարձնելու և արդարադատությանը հանձնելու ուղղությամբ: Անհաղթահարելի ի՞նչ գործոններ կան, որոնք խոչընդոտում են դրան»:

Ի պատասխան Արթուր Դավթյանն ասաց. «Յուրաքանչյուր նման դեպքում ուսումնասիրության առարկա է դառնում, թե ի՞նչն է պատճառ հանդիսացել, որ անձը բացակայել է երկրից, կամ որևէ մեկի թերացումը կա՞ այդ հարցում: Այսինքն՝ որտեղ որ կարգապահական իրավախախտում ենք հայտնաբերել, նախաձեռնել ենք կարգապահական պատասխանատվության խնդիր, որտեղ հանցագործության հատկանիշներ ենք տեսել, մեր հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ: Իսկ արդեն արտասահմանում գտնվող անձանց նկատմամբ ԱՊՀ երկրների շրջանակներում, մեր միջազգային պայմանագրերի սահմաններում, մեր գործընկերների հետ մշտապես գտնվում ենք կապի մեջ: Այո՛, այն հեշտ գործընթաց չէ: Օրինակ՝ ակնհայտ խոչընդոտ է այն, երբ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալը գտնվում է ՌԴ-ում և նաև ունի ՌԴ քաղաքացիություն, սա ակնհայտ խոչընդոտ է: Մնացած բոլոր դեպքերում ընթացակարգային հարցերը պետք է իրականացվեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր