ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Դատարանը բոլոր հիմքերն ունի անցնելու դատաքննության ապացույցների հետազոտմանը». Արթուր Դավթյան
16:00, 01.06.2020 | mamul.am
4474 | 0

«Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական նիստերը պաշտպանների միջնորդությունների պատճառով բազմիցս հետաձգվում են, որը պատճառ է դառնում քրեական գործի դատական քննությունն, ըստ էության, չսկսելու համար: Դատախազությունն ի՞նչ է իրականացնում պաշտպանների կողմից անընդհատ բերվող միջնորդությունների քննարկման պատճառով այդ ձգձգումները բացառելու ուղղությամբ և քրգործի դատական քննության ողջամիտ ժամկետներն ապահովելու համար»,- ԱԺ-ում դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Ի պատասխան Արթուր Դավթյանը հայտնեց, որ մոտ մեկ տարի է, ինչ դատարանի վարույթում է քրգործը և գրեթե միշտ խափանման միջոցի փոփոխության միջնորդություն են ներկայացրել պաշտպաները. «Մեր բոլոր դատախազները հստակ ներկայացրել են այդ մասին: Մեր դիրքորոշումներում կարմիր գծով անցել է հետևյալը, որ պաշտպանական կողմի վարքագիծն ակնհայտորեն պաշտպանական իրավունքի չարաշահման վկայություն է: Մենք գտնում ենք, որ դատարանը բոլոր հիմքերն ունի այս հիմնավորմամբ սահմանափակելու համապատասխան փուլին բնորոշ դատավարական գործողությունները և անցնելու դատաքննության ապացույցների հետազոտմանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր