Պատգամավոր Արման Բաբաջանյանը երեկ այցելել է Նորքի ինեֆկցիոն հիվանդանոց, որտեղ հերթեր են, մարդկանց 38 աստիճան ջերմությամբ չեն ընդունում, որովհետև պարզապես մահճակալներ չկան, հիվանդանոցը լեփ-լեցուն է։ Բացի այդ, պատգամավորը նշում է, որ պոլիկլինիկաներն անկարող են ոչ ծանր, բայց մեծ թիվ կազմող կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժօգնություն տրամադրել։ Այս խնդիրները, ըստ Բաբաջանյանի, այսօր պետք է դառնան խորհրդարանի քննարկման առարկան: |