ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Լավացման միտումներ չենք տեսնում». նախարար
19:30, 01.06.2020 | mamul.am
7141 | 0

«Լարված է մնում հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությունը, հատկապես ռեանիմացիոն մահճակալների, որոնք որ ամենակարևոր են այս պահին: Ունենք ծանր վիճակում 440 քաղաքացի և ծայրահեղ ծանր վիճակում 55 քաղաքացի, որոնցից 16-ը միացած են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Վերջին մի քանի օրերում այս ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը տատանվում է 500-ի շրջանակներում. այսինքն, լավացման միտումներ մենք չենք տեսնում և պետք է մեր բոլոր միջոցառումները պահպանենք ավելի ինտենսիվ, որպեսզի այս թիվը չաճի»,- այսօր պարետատան նիստից հետո ընթացող ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ ցանկացած քաղաքացի կարող է լինել կորոնավիրուսային հիվանդության աղբյուր, որի դեմքին նայելով անհնար է պարզել՝ նա հիվանդություն ունի՞, թե՞ ոչ, և հենց նրանք են հանդիսանում վարակի տարածման աղբյուր:

Արսեն Թորոսյանը կոչ արեց ավելի խստիվ հետևել կանոնների պահպանմանը՝ բարդացումներից խուսափելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր