ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Գործարկվել է նախագահական կայք՝ երեխաների համար
19:25, 01.06.2020 | mamul.am
11104 | 0

Գործարկվել է Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը՝ kids.president.am-ը:

Կայքի միջոցով երեխաները կարող են հայերենով և անգլերենով, ապագայում՝ նաև ռուսերենով հանրամատչելի ուսուցողական տեղեկատվության, տեսանյութերի միջոցով համառոտ ծանոթանալ ոչ միայն Հանրապետության նախագահի գործառույթներին, նախագահի երդման տեքստին, այլև տեղեկանալ, թե ով կարող է լինել նախագահ, ինչպես է ընտրվում Հանրապետության նախագահը...

Կայքի այցելուներին հասանելի է նաև հակիրճ տեղեկատվություն մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ՀՀ սահմանադրության մասին:

Կայքը հնարավորություն է ընձեռում հայտնվել նախագահի նստավայրում՝ եռաչափ ձևաչափով շրջայց կատարելով վարչական շենքում, ինչպես նաև վիրտուալ մասնակցել Պատվո պահակախմբի հանդիսավոր հերթափոխին, զբոսնել նախագահական նստավայրի վարչական շենքի հարակից տարածքում, որը որոշակի ժամերի բաց է այցելուների համար:

«Երեխաների անկյուն հատված»-ի միջոցով վիրտուալ տարածքի այցելուները հնարավորություն ունեն ուսուցողական խաղեր խաղալ և ստուգիչ հարցերի միջոցով ամրապնդել ստացած գիտելիքները:

Կայքն ունի մանկական տեսադարան, որտեղ նախատեսվում է ներկայացնել երեխաների կողմից ուղարկվող լավագույն տեսանյութերը. նրանք կարող են նկարահանել տեսանյութեր իրենց արտասովոր տաղանդի, գիտելիքի, հմտությունների, կարողությունների, մտքերի, երազների և ցանկությունների վերաբերյալ:

Կայքի համապատասխան հատվածում երեխաները կարող են նաև ներկայացնել իրենց առաջարկություններն՝ այդպիսով յուրովի մասնակցություն ունենալով կայքի ձևին ու բովանդակությանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր