Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 484.83, EUR 571.91, RUB 6.61, GBP 634.16
+27 °C, +18 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Էդվարդ Նալբանդյանը հուսախաբ է արել․ «Հրապարակ»
08:50, 02.06.2020

«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի իմքայլական անդամները լավ պատրաստված են եղել ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռակապին: Իր լիազորություններն ավարտող հանձնաժողովը վարչապետի խորհրդական, ապրիլյանի հետախուզության պատասխանատու Արշակ Կարապետյանի երկրորդ «կանչից» հետո փոխել է իր փիլիսոփայությունը։ «Արշակ Կարապետյանն այս անգամ պնդեց, որ սպասվող ռազմական վտանգի մասին ինքը զեկուցել է ժամանակին, սակայն հրամանատարությունն ուշացրել է միջոցների ձեռնարկումը»,- ասաց հանձնաժողովականը: Նալբանդյանին ի՞նչ հարցեր հնչեցին։ «Ըստ էության, բացահայտվեց հանձնաժողովի ստեղծման բուն նպատակը. այն է` ապրիլյան պատերազմի հետևանքով արձանագրվել է ստատուս-քվոյի փոփոխություն` ի շահ Ադրբեջանի։ Որպեսզի այդ փոփոխությունը տեղավորեն «փուլային» տարբերակի շրջանակներում` գցելով նախկինների «ջեբը», և թեթևացնեն այսօրվա բանակցողների գործը։ Նալբանդյանին հարցրել են բացառապես ապրիլյանից հետո ստեղծված ստատուս-քվոյի մասին։ Հնչել է նաև ուղիղ հարց. ի՞նչ եք կարծում՝ Հայաստանը հայտնվե՞լ էր ոչ նպաստավոր դիրքերում։ Նալբանդյանը կտրուկ առարկել է` ոչ, մենք խիստ նպաստավոր դիրքերում էինք՝ բոլոր, այդ թվում` բանակցային առումով»: Իսկ Խաչատուրովին ուղղված Անդրանիկ Քոչարյանի ուլտիմատումը՝ եթե չներկայանա, համապատասխան մարմիններին կհանձնենք, մեր հետևությունները, ինչի՞ հետ էր կապված։ «Այն մտայնության, որ խաղաղության բանավոր պակտը կնքելիս Խաչատուրովն ինչ-ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել ռուս-ադրբեջանական կողմերի հետ, ու թե հանձնաժողովն իսկապես փորձի արձանագրել, որ ապրիլյանից հետո ստատուս-քվո է փոխվել, ապա դա կնշանակի Ադրբեջանի դաշտում խաղալ, Ադրբեջանի լոբբինգով զբաղվել»:

Մանրամասները՝ թերթի համարում։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր