ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Աղվան Վարդանյանի ղեկավարած՝ Քոչարյանի ազատության հանձնախումբը դադարեցրել է աշխատանքը. «Ժամանակ»
09:00, 02.06.2020 | mamul.am
10168 | 0

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա դեկտեմբերին ստեղծվեց «Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբ» և հայտարարվեց, որ այն ղեկավարում է նախկին սոցապնախարար Աղվան Վարդանյանը: Հայտարարվեց նաև, որ հանձնախմբի նպատակը Ռոբերտ Քոչարյանի ազատությունն է:

Մեզ հայտնի դարձավ, որ օրերս հանձնախումբը հանձնել է Հանրապետության հրապարակի հարևանությամբ վարձակալած գրասենյանը, ըստ էության՝ հանձնախմբի գործունեությունը դե ֆակտո դադարեցվել է: Կարելի է ենթադրել, որ հանձնախմբի հիմնադիրներն ու ֆինանսավորողները հասկացել են, որ իրենց առաջ անիրականանալի խնդիր են դրել և անիմաստ միջոցներ են ծախսում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր