ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ադրբեջանը որոշեց գնալ սրացման՝ սադրանքների միջոցով»․ Արման Աբովյան
00:15, 03.06.2020 | mamul.am
5058 | 0

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դե ինչ ժողովուրդ ջան, կարծես թե մեր հաշվարկները՝ արցախյան հակամարտության ուղղությամբ ճիշտ են։ Ադրբեջանը այնուամենայնիվ որոշեց գնալ սրացման՝ սադրանքների միջոցով։
Սակայն ինչումն է խնդիրը, որ հենց այսօր ադրբեջանցիների վերնախավը կրկին որոշեց խաղացնել արցախյան հակամարտության շուրջ իրավիճակը։
Այս հարցը չունի միանշանակ պատասխան և ըստ էության բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից։

1. Պետք է հաշվի առնել, որ կատաղի հակահայկական գործոնը եղել է, կա ու մնում է միակ համախմբող գաղափարը՝ նորաթուխ, արհեստական ադրբեջանական ազգը ստեղծելիս։
Հաշվի առնելով այս հանգամանքը, Ադրբեջանի ղեկավարությունը ստիպված է իրենց ժողովրդին ատելություն կերակրել՝ նրանց մեր դեմ տրամադրելով։
Այլապես եթե հանկարծ հակահայկական ատելության աստիճանը նվազի, ապա դա ուղղակի կվտանգի այսպես կոչված «ադրբեջանիզմի» բուն գաղափարը։
2. Այսօր Ադրբեջանում օրեցօր վատանում է սոցիալական վիճակը։ Նավթի գների անկման արդյունքում, կտրուկ նվազել են ադրբեջանական բյուջեի հնարավորություները, իսկ հաշվի առնելով Ադրբեջանում կոռուպցիայի խայտառակ բարձր մակարդակը, Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես միշտ փորձում է խաղալ հակահայկական տրմադրությունների հետ, փաստացի շեղելով իրենց ցեղակիցներին իրական խնդիրներից, դեպի՝ անասնական հակահայկական տրամադրություների գեներացում։
3. Եվ իհարկե պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը երբեք արցախյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ դրական միտված չի եղել, քանզի առաջին հերթին դա հակասում է առհասարակ հակահայկական ադրբեջանական ազգային գաղափարախոսությանը և ամենակարևորը, հակասում է՝ պանթուրքական նախագծին, որը (հիշեցնեմ ձեզ) միտված է մեզ ոչնչացնել, հենց մեր՝ «տան» (հայկական պատմական տարածաշրջանի) մեջ։
Իհարկե գոյություն ունեն նաև այլ դրդապատճառներ, որպեսզի բացահայտվի ադրբեջանցիների լկտի պահվածքը, սակայն հիմնականում անկյունաքարային են համարվում հենց այս երեք դրույթները։

Մնացած պատճառների մասին հաջորդիվ...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր