ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը
10:45, 02.06.2020 | mamul.am
6277 | 0

Հունիսի 2-ի տվյալներով աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 6 057 853 դեպք, մահացել է 371 166 մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով (Johns Hopkins CSSE)՝ աշխարհում վարակվածների թիվը կազմում է 6 271 577 մարդ, մահացել է 375 656 հիվանդ, ապաքինվել՝ 2 904 995-ը։

Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Միացյալ Նահանգներում` 1 811 277 (մահացել է 105 147 մարդ), որին հաջորդում են Բրազիլիան՝ 526 447 վարակակիր (մահացել է 29 937 մարդ), Ռուսաստանը՝ 414 328 վարակակիր (մահացել է 4 849 մարդ), Մեծ Բրիտանիան՝ 277 736 (մահացել է 39 127 մարդ), Իսպանիան՝ 239 638 վարակակիր (մահացել է 27 127 մարդ), Իտալիան՝ 233 197 վարակակիր (մահացել է 33 475 մարդ), Հնդկաստան 198 706 (մահացել է 5 608 մարդ) և Ֆրանսիա 189 348 վարակակիր (մահացել է 28 836 մարդ):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր