Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 486.73, EUR 549.62, RUB 6.84, GBP 613.77
+23 °C, +18 °C ... +27 °C Վաղը`+29 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Պարետատան կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի պերճանքն ու թշվառությունը»․ Նորայր Նորիկյան
03:35, 03.06.2020

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպեսզի պարզ լինի կորոնավիրուսի այսօրվա պատկերն ու դրա դեմ պայքարի արդյունավետությունը, իմ օրինակով փորձեմ ներկայացնել հանրությանը, թե պարետատունն ինչպես է փորձում պարզել, այնուհետև կանխել վարակակրի և պոտենցիալ վարակակրի միջև եղած շփումը։

Ս․թ․ մայիսի 26-ին, ժամը 20։00-ի սահմաններում իմ բջջային հեռախոսահամարին ստանում եմ զանգ պարետատնից։

Բավականին քաղաքակիրթ ձևով պարետատան աշխատակիցը հայտնում է ինձ, որ ինքս կա՛մ իմ բջջային հեռախոսով խոսել եմ վարակակրի հետ, կա՛մ որևէ վարակակրի հետ գտնվել եմ նույն վայրում, քանի որ տեղորոշման արդյունքում իրենց մոտ այդպիսի փաստ է արձանագրվել։

Ընդունելով ի գիտություն վերը նշվածը՝ խնդրեցի հայտնել, թե ո՞ւմ հետ և ե՞րբ եմ խոսել հեռախոսով, կամ որտե՞ղ եմ գտնվել հնարավոր վարակակրի հետ, որպեսզի ինքս կարողանամ համապատասխան վարքագիծ դրսևորել։

Ինձ հայտնեցին, որ չեն կարող տրամադրել այդպիսի տեղեկատվություն, քանի որ իմ տվյալները փոխանցվել են համաճարակաբաններին, անհրաժեշտության դեպքում իրենք կկապվեն ինձ հետ։

Անցել է 7 օր, ես որևէ զանգ չեմ ստացել։

Ես այդպես էլ չիմացա, թե ե՞րբ և ո՞ւմ հետ եմ խոսել, խոսե՞լ եմ արդյոք, թե՞ ոչ, կամ ե՞րբ և ո՞ւմ հետ եմ գտնվել միևնույն տեղում։

Պարո՛ն վարչապետ
Խոսում եք քաղաքացիների ծայրահեղ անպատասխանատվության դրսևորման մասին։
Իսկ պարետատան ծայրահեղ անպատասխանատվության մասին ո՞վ պետք է խոսի։

Ինձ արդեն մեկ շաբաթ անհանգիստ վիճակում պահելու փոխարեն արդյո՞ք հնարավոր չէր տրամադրել ամբողջական տեղեկատվություն, որպեսզի ես իմանայի, թե ո՞ւմ հետ եմ խոսել կամ ո՞ւմ հետ եմ նույն վայրում գտնվել, որպեսզի դրանից հետո դրսևորեի, ինչպես Դուք եք ասում, ծայրահեղ պատասխանատվություն և փորձեի ինքնապաշտպանվել։

Եթե չեք տրամադրում նման տեղեկատվություն, ինչո՞ւ եք մարդկանց խուճապահար անում»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր