ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Հայաստանում հիմա օրական 5000-10000 թեստ պիտի արվեր». Կարեն Վրթանեսյան
05:05, 03.06.2020 | mamul.am
4189 | 1

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ մահացել է կորոնավիրուսով վարակված 20 մարդ, առողջացել է 25-ը։

517 վարակված է գրանցել մեկ օրում (սա ցավալի ռեկորդ է), 1249 թեստի հիման վրա (այսինքն 41%-ը դրական է)։

Այսքան բարձր տոկոսը նշանակում է, որ թեստերը շատ ավելի քիչ են արվում քան պետք է, և այս պահին մեծ թվով չբացահայտված վարակակիրներ կան (լավագույն դեպքում՝ ինքնամեկուսացված, վատագույն տարբերակով՝ նույնիսկ չեն էլ կասկածում, որ վիրուս են կրում իրենց օրգանիզմում և արդեն վարակիչ են)։

Հայաստանում հիմա օրական 5000–10000 թեստ պիտի արվեր։ Եվ առ այսօր չի հնչել որևէ տրամաբանական բացատրություն, թե ինչն է պատճառը, որ 3 ամսում չեն բաշարել գոնե անհրաժեշտ ծավալով թեստավորման հարցը լուծել։

Անկախ այն բանից, թե սա ուղղակի ապաշնորհության արդյունք է, թե ինչ-որ հանցավոր մենաշնորհային համաձայնության, նորմալ դատախազությունը, ՀՔԾ-ն, ՔԿ-ն պիտի որ վաղուց քննություն սկսած լինեին։

Հայաստանում աղետ է, բայց երկրի ղեկավարության հիմնական զբաղմունքը Նիկոլի ամենօրյա անտաղանդ բեմադրությունների սպասարկումն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր