ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 8 863 նոր դեպք
13:35, 02.06.2020 | mamul.am
5398 | 1

Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 8 863 նոր դեպք: Հիվանդության ախտանիշ չի ունեցել նոր դեպքերի 41,9%-ը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը ՌԴ ողջ տարածքում հասել է 423 741-ի։ Նախօրեին արձանագրվել է մահվան 182 դեպք, ապաքինվել և դուրս է գրվել 11 108 պացիենտ, ընդհանուր՝ 186 985 մարդ։

Ըստ շտաբի տվյալների՝ մահացել է 5 037 հիվանդ: Մոսկվայում նոր դեպքերը կազմում են 2 286, մահացել է 71 հիվանդ, ապաքինվել՝ 63 030 մարդ:
COVID-19-ի ևս 732 նոր դեպք է հայտնաբերվել Մերձմոսկվայում, 376 դեպք՝ Սանկտ Պետերբուրգում, 354` Նիժնի Նովգորոդում, 292` Սվերդլովսկի մարզում, 253 դեպք` Ռոստովի մարզում, 210` Իրկուտսկի շրջանում, 150 դեպք` Կրասնոյարսկի երկրամասում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր