Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի գրառումը․ «Լավ, ես անկեղծ չեմ հասկանում: Օրվա ընթացքում էլ ինչքա՞ն վարակակիր պետք է բացահայտվի ու մահ գրանցվի, որ փակեք երկիրը: 1000 հիվանդ ու 50-60 մա՞հ: Ասենք պարետը, որ երեկ ասում է, թե դեռ անհրաժեշտություն չկա խիստ սահմանափակումների, դա ի՞նչ է նշանակում: Տղեք, ուշքի եկեք: Հենց սկզբից այնպես չեք արել, որ երկիրը իրոք փակվեր տանը գոնե 15 օր, լավ, բոլորը ամեն ինչ հասկանում են, բայց հիմա գոնե խելքի եկեք: 1. Ապահովեք մարդկանց փողով և սնունդով: 2. Երաշխավորեք կոմունալների անխափան աշխատանքը: 3. Բանկերին ու հարկայինին ասեք խելոք մնան 2-3 ամիս: Ես որպես բանկում ավանդ ունեցող մարդ, դեմ չեմ, որ 2-3 ամիս չստանամ դրա տոկոսները: Խոսեք մարդկանց հետ, շատերը կհամաձայնեն: 4. Ոստիկանությանն ու ԱԻՆ-ին հրահանգեք խիստ լինել ԲՈԼՈՐ խախտումների հանդեպ: 5. ՓԱԿԵՔ ԵՐԿԻՐԸ 15 ՕՐՈՎ: ԺԱՄԱՆԱԿԸ ՄԵՐ ԴԵՄ Է ԱՇԽԱՏՈՒՄ: |