ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Էլ ի՞նչ տապալում պետք է ունենաք, որ հաղթահարեք ձեր ինքնասիրահարվածությունը». Դանիել Իոաննիսյան
02:05, 03.06.2020 | mamul.am
6528 | 1

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունների ինքնավստահությունը, որը համատեղվում է հանրային կառավարման և քաղաքական փորձի ակնհայտ դեֆիցիտով, հասցրեց մեզ այս ռեկորդային թվերին: Միավոր բնակչությամ օրական նոր դեպքերի քանակով աշխարհում 5-րդ հորիզոնականում ենք (մեզանից վատ է Քուվեյթում, Պերուում, Բահրեյնում ու Քաթարում), իսկ մահերով` պատվավոր 1-ին:

Մարդկանց կյանքերը զոհաբերելով տնտեսություն փրկելու փորձը, բացի նրանից, որ որևէ աղերս չունի ժողովրդավարական արժեքների հետ, կհանգեցնի հակառակ էֆեկտին:

Որոշում կայացնողների զգալի մասը կյանքի փորձ չունի: Առանձնապես որևէ հաջողության չհասած կուսակցական ակտիվիստից դարձել են պետության առաջին դեմքեր ու հանրության ճակատագիր են վճռում:

Արդյունքում մտածում են, որ իրենք ահավոր խելոք դեմքեր են ու կարող են չափազանց ինքնավստահ կառավարել պետությունը, թեև նախքան այդ ոչ մարդկանց են առաջնորդել, ոչ էլ ծխախոտի կրպակ կառավարել:

Ասածս չի վերաբերում Նիկոլ Փաշինյանին ու էլի մի երկու հոգու: Բայց իշխանության մեծամասնությունը նույնիսկ չհասկացավ, թե ոնց տարան երկիրը դեպի կորոնավիրուսային պարտություն:

Իշխանությունների հարգելի ներկայացուցիչներ, դուք կորոնավիրուսի պատերազմում Հայաստանը պարտության տարած թիմ եք և դա ձեր տապալումներից ամենամեծն է: Սա անհամեմատ ավելի լուրջ տապալում է, քան, ասենք, ինստիտուցիոնալ բարեփոխումների լճացումը, հանրային կոմունիկացիայի բացակայությունը կամ Արցախում տեղի ունեցած ընտրությունների որակը:

Էլ ի՞նչ տապալում պետք է ունենաք, որ հաղթահարեք ձեր ինքնասիրահարվածությունը ու իրականությունից կտրվածությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր