Հրանտ Դինքի անվան հիմնադրամի իրավաբաններից Ֆեթհիյե Չեթինը «Bianet» լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել է, որ մայիսի 31-ի գիշերը հիմնադրամի էլեկտրոնային հասցեին ևս մեկ սպառնալից նամակ է ուղարկվել, Ermenihaber-ը։ Նա ընդգծել է, որ Հրանտ Դինքի կնոջը՝ Ռաքել Դինքին և հիմնադրամին ուղարկված սպանության սպառնալիքով նամակները չունեն անհատական բնույթ, որի առկայությունը թեև պնդում են թուրք իրավապահ մարմինները և իշխանության ներկայացուցիչները։ Նա նաև նշել է, որ առաջիկայում կբացահայտվի, որ կասկածյալի էլեկտրոնային նամակները և սոցցանցերում արված գրառումները լեզվական, խոսույթի, ոճի և նպատակի առումով կապ ունեն ինչ-որ խմբի հետ և վերջինիս կողմից համաձայնեցված են։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |