ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
Ռաքել Դինքին ուղարկված սպառնալից նամակը նման է Հրանտ Դինքի սպանությունից առաջ ուղարկված նամակներին
01:05, 03.06.2020 | mamul.am
4148 | 0

Հրանտ Դինքի անվան հիմնադրամի իրավաբաններից Ֆեթհիյե Չեթինը «Bianet» լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել է, որ մայիսի 31-ի գիշերը հիմնադրամի էլեկտրոնային հասցեին ևս մեկ սպառնալից նամակ է ուղարկվել, Ermenihaber-ը։

Նա ընդգծել է, որ Հրանտ Դինքի կնոջը՝ Ռաքել Դինքին և հիմնադրամին ուղարկված սպանության սպառնալիքով նամակները չունեն անհատական բնույթ, որի առկայությունը թեև պնդում են թուրք իրավապահ մարմինները և իշխանության ներկայացուցիչները։
Չեթինի խոսքով՝ նամակներն ունեն գրեթե նույն այն բովանդակությունը, ինչը եղել է Հրանտ Դինքի սպանությունից առաջ։

Նա նաև նշել է, որ առաջիկայում կբացահայտվի, որ կասկածյալի էլեկտրոնային նամակները և սոցցանցերում արված գրառումները լեզվական, խոսույթի, ոճի և նպատակի առումով կապ ունեն ինչ-որ խմբի հետ և վերջինիս կողմից համաձայնեցված են։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր